commander.
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ τακτικός ordinarius προστάττων ordinans, praecipiens ἠγούμενος dux, rector οἱκονόμος dispensator δεσπότης dominus. (Գրի եւ կարճելով՝ ՀՐԱՄԱՏԱՐ) Որ տանի յինքեան զիշխանութիւն հրամայելոյ, կամ տարեալ զհրաման մեծին առ հպատակս՝ հրամայէ ի դիմաց նորա. հրամանատու. կարգաւորիչ. տէր. իշխան. տնտես. հազարապետ. բդեաշխ. կուսակալ.
Կացոյց նախարարս, եւ ի վերայ նոցա երիս հրամանատարս։ Հրամանատարքն եւ նախարարքն. (Դան. ՟Զ. 2=6։ Տե՛ս եւ Ես. ՟Ծ՟Է. 4։ Երեմ. ՟Ի. 1։ ՟Գ. Թագ. ՟Դ. 6։)
Իշխան եւ հրամանատար ամենայն տէրութեան պարսից. (Եղիշ. ՟Գ։)
Կորապաղատ եւ հրամանատար հայաստանեայցս. (Յհ. կթ.։)
Ինքն է տէր հնձոցն, եւ մարգարէիցն հրամանատար. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)
Իբր զտիրօղ հրամանատար էիցս. (Նար. ՟Հ՟Ե։)
Իմաստք խելացն՝ հրամանատար ամենայն անդամոցն. (Յճխ. ՟Ի։)
Զտիմոթէոս այնչափ եկեղեցեաց հրամանատար առնէր. (Ոսկ. ես.։)
• , ի-ա հլ. «իշխանաւոր. հազարապետ, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7 և ես. -որից հրամանատարութիւն Բուզ. հնագոյն ձևն է հրամատար ՍԳր. Բուզ. Եղիշ. որ ժողովրդական ստուգաբանութեամբ տե-ղի է տուած նորակերտ հրամանատար (իբր հրաման տանող) ձևին. վերջինը արդի գրա-կանի միակ ընդունած ձևն է և նշանակում է «զօրաբանակի գլխաւորը»։
• = Պհլ. framātār «հրամանատար» բառից. սրա հետ նոյն են պրս. framaδār, հպրս. framātar-(հյց. framātāram) «հրամայող, իշխանաւոր». սրանք ուղղակի տալիս են հյ. հրամատար։ Բուն ծագումը տես նրամայել և հրաման բառերի տակ։-Հիւբշ. 182։
• ՆՀԲ հրաման տանել ձևից։ Ուղիղ մեկնեց Պատկ. Maтep. II. 16։ Հրամանի տե՛ս Խարամանի։